ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա
ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Նուլանդի հայտարարությանը ԱՄՆ Պետդեպարտամենտի ճեպազրույցի ժամանակ։
Նուլանդի խոսքով՝ նման հայտարարություն է արվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Չինաստանի արտգործնախարար Վան Ի. Բլինկենի հանդիպման ժամանակ՝ խնդրելով Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա և կոչ անել Ուկրաինայի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։
«Մեր ուղերձը Պեկինին պարզ էր. մենք խրախուսում ենք Պեկինին օգտագործել իր ազդեցությունը Մոսկվայի վրա՝ իրավիճակը կարգավորելու համար», - ասել է Նուլանդը։