Զինյալները սպանել են 10 պակիստանցի զինվորի
Պակիստանի բանակի տասը անդամ է զոհվել Բելուջիստան հարավարևմտյան նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Այս մասին հայտնում է Dawn թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի գրասենյակին։
Զինյալները հարձակվել են Քեչի շրջանում գտնվող անցակետի վրա։ Ահաբեկիչների հետ ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ սպանվել է 10 զինվոր, սպանվել է մեկ զինյալ, մի քանիսը վիրավորվել են, երեք ծայրահեղական գերի են ընկել։
Իրավիճակը Բելուջիստանում շարունակում է լարված մնալ 2021 թվականի վերջից՝ կապված ազգայնական և անջատողական խմբերի ակտիվացման հետ, որոնք ընդդիմանում են Պակիստանի կառավարությանը։