ԱՄՆ-ը Կիևին ռազմական օգնության նոր խմբաքանակ է պատրաստում
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր խմբաքանակ է պատրաստում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ Պենտագոնը փորձում է ուղիներ գտնել ուկրաինական բանակին ռազմական օգնության առաքումն արագացնելու համար։ «Մենք չենք մանրամասնի, թե ինչ կա առաքումներից յուրաքանչյուրում: Նոր առաջարկը կներառի ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական միջոցներ»,- ասել է Քիրբին, մեջբերել են ուկրաինական լրատվամիջոցները:
Զենքի նոր խմբաքանակը կլինի ԱՄՆ-ից Ուկրաինային տրամադրվող վերջին ռազմական օգնության չորրորդ փաթեթը։