Հայաստանի հավաքականը մարտին կանցկացնի 2 ընկերական հանդիպում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև արդեն ձեռք է բերվել համաձայնություն ընկերական խաղերի համար նախատեսված առաջին օրը, Երևանում ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Այս պահին ընթանում են բանակցություններ նշված ժամանակահատվածում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ:
Նշենք, որ 2016 թ. մարտի 21-ից 29-ը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված է՝ որպես միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու ժամանակահատված: