Ուկրաինան զանգվածային գրոհ է սկսել Յարոսլավի ուղղությամբ. խոցվել է նավթավերամշակման գործարանըԿյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա. ՇարմազանովԾառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար. Հակոբ ԲադալյանՕկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունելՀնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա. ՏոնոյանՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. առաջիկա օրերին սպասվում է 35 աստիճանից բարձր ջերմաստիճան
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններվ
18 000 վարորդ կարող է վերականգնել վարորդական իրավունքը. ՆԳՆ-ն ներկայացրել է նոր կարգավորումներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելԹեկուզ տխուր լուրն առաջինն եմ իմացել, բայց սպասում եմ զանգիդ. Հարություն ԲոգարյանՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի«Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՄիջազգային սկանդալ է, Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին. Տոնոյան (տեսանյութ)Խոստումները շատ էին, բայց իրական աջակցությունը՝ անհամեմատ քիչ. Արտակ Զաքարյան
Armat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննության
Քարեր են թափվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ խոչընդոտելով երթևեկությունըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՍուրբ Պատարագը հոգու բժշկություն է. Ռուբեն Սրբազանի քարոզը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցումՀուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի +35 աստիճանի. Սուրենյան (տեսանյութ)Չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ ՍԴ որոշումից. Տիգրան ԱբրհամյանԵրևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մեքենայովԿիևը հարձակման է ենթարկվել բալիստիկ և թևավոր հրթիռներով. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱրտաքին աջակցությամբ իշխանությունը պահպանելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը հանուն սեփական քաղաքական գոյատևման պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական և պետական ինստիտուտները․ ՀԱԿ
Ալիևի հրամանով օկուպացված Մեխակավան է ուղարկվել բնակվելու մոտ 223 մարդ
Կալանքի էլ հնարավոր է տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին. պաշտպան (տեսանյութ)Կոնստանտինովկայի համար թեժ մարտեր են ընթանում. Զելենսկի
«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատները
Ռուսական բանակն Օդեսայում հարված է հասցրել SOCAR-ի բենզալցակայանինՏիգրանի կողմից փրկվածը 2018 թ֊ին նույն վայրում փրկվել է նաև Նաիրա Զոհրաբյանի կողմիցՈր քաղաքական ուժը քանի մանդատ կունենա ԱԺ-ումՓաշինյան մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ»-ի կազմի գրեթե բոլոր ընկերություններում, տնօրենների բնակարաններում
Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում լույս չի լինիՎիրավորում եք... մանդատը մեզ համար տոմս է դեպի կալանավայր... որ մանդատ չվերցնենք, բա ո՞վ ԱԺ-ում կնոպկա սեղմի. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին
Վանաձորում հոշոտված տղամարդու դի է հայտնաբերվել
Պարետ Ավինյանը կորոնավիրուսի ժամանակ ձախողվեց. նրա ռեկլամի համար ավելի կրեատիվ սցենար գտեք...
Կյանքից հեռացել է Արտաշես Ալեքսանյանը
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը
Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»
Հասարակություն

Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, ազգասեր հայորդիների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները. Առուշանյան

Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հարգարժան սպանե՛ր,

Շնորհավորում եմ հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, մաղթում՝ անխռով ծառայություն և հաղթական փառքով պսակված ուղի: Լիահույս եմ, որ այսուհետև միայն հաղթանակներ կկերտենք։

Հայկական բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է, մեր հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, մեր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեր հավատի ու լավատեսության երաշխիքը։ Այն մեր պապերից, մեր հայրերից ստացած պատմական ժառանգություն է, որին պետք է սրբորեն վերաբերվենք։

Մենք պետք է գիտակցենք, որ մեր տունը, մեր օջախը ոչ թե այն տանիքն է, որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է։

Մենք պարտավոր ենք սիրել ու պաշտել մեր հայրենիքը։ Անցած 3 տասնամյակի ընթացքում մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, դիմագրավել լրջագույն մարտահրավերների և այժմ էլ, թեկուզ վիրավոր, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։
Թե՛ արցախյան վերջին պատերազմում, թե՛ դրանից հետո կանոնավոր բանակի կողքին այսօր կարևոր դերակատարում ունեն նաև կամավորական ջոկատները։ Նոր իրողություններով պայմանավորված` նրանք հաճախ ստիպված են մարտական հերթապահություն իրականացնել իրենց բնակավայրերի մատույցներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դարձան սահմանամերձ, իսկ թշնամին մխրճվեց մեր հայրենիքի տարբեր հատվածներ և դեռ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ցավալի իրողություն է, բայց սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունն այսուհետ արդեն անհրաժեշտություն է, օրվա հրամայական։ Պետք է արձանագրել, որ վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ժամանակ է պետք։ Սակայն ժամանակը չի կարող որևէ բան փոխել, եթե միասնաբար չպայքարեք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ը մեր ցավի ու հերոսական մաքառումի, մեր պատվի ու արժանապատվության օրն է։ Այն նաև հիշատակի օր է։ Նրանց հիշատակի, ովքեր արցախյան պատերազմներում հավատարիմ մնացին զինվորական երդմանն ու անձնվիրաբար մարտնչեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար` հավատալով մեր հաղթանակին։ Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին` չդավաճանելով իրենց հերոսական առաքելությանը և դարձան ազգային հպարտության խորհրդանիշ և փարոս սերունդների համար։

Պատերազմը չի ավարտվել։ Մեր հիմնական գոյամարտն առջևում է։ Մենք պետք է ազնիվ գտնվենք և սթափ գնահատենք իրավիճակը, ուղիղ նայենք մեզ սպառնացող վտանգներին և ապավինենք բացառապես մեր ուժերին, ինչն ամենևին չի նշանակում, որ մեր դաշնակիցների հետ չպետք է գործակցենք, հակառակը` պետք է մեր անձնական և դիվանագիտական կապերն օգտագործենք դրանք ավելի ամրապնդելու և մեզ համար առավել շահեկան հունով տանելու ուղղությամբ։

Մենք պետք է արդիականացնենք մեր սպառազինությունը, պետք է կրթվենք, տնտեսապես հզորանանք, որ թշնամին չհամարձակվի մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել։

Մեր երկրի ու պետության համար այս վճռորոշ փուլում պետք է առավել միասնական ու միաբան լինենք` անկախ քաղաքական հայացքներից, հավակնություններից պարտավոր ենք մեկտեղել Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը, որ կարողանանք մեր հայրենիքի համար մի նոր վերածնունդ ապահովել, հզոր ու մարտունակ բանակ կառուցել։

Միայն այդ դեպքում մեր հաղթանակն այլընտրանք չի ունենա, միայն այս դեպքում մեզ կհաջողվի ջախջախել թշնամուն նույնիսկ անհավասար կռվում։ Մենք կպայքարենք այնքան, քանի դեռ դրա կարիքը կա։

Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, ազգասեր հայորդիների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները։
Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի սպայական կազմին, բանակաշինության ակունքներում կանգնած մեր հայրենակիցներին, հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, ամբողջ հայ ազգին, անկոտրում կամք և վճռականություն, ոգու ամրություն և համազգային միասնություն բոլորիս` ի փառս Հայաստանի և Արցախ աշխարհի:

Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ, հայ սպա։ Շնորհակալ ենք Ձեզ, հերոսածին հայ մայրեր։

Փա՛ռք Հայոց բանակին, նրա մարտիկներին։

Հավերժ հիշատակ և խոնարհում մեր ընկած եղբայրներին ու նրանց ընտանիքներին»: