Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազատ բանակ. Սեյրան Օհանյան (լուսանկարներ)

ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է.
«Հունվարի 28-ին համայն հայությունը նշելու է Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձը:

Ազգային բանակի մասին խոսելիս մենք միշտ հպարտություն ենք ապրել՝ վերհիշելով այն հիրավի հերոսական ճանապարհը, որ անցավ հայ ժողովուրդը Արցախն ազատագրելու, Արցախ-Հայաստան անվտանգային ամուր գոտին կազմելու և Սփյուռքի հետ անբաժանելի եռամիասնություն դարձած`բանակ ու պետություն կառուցելու տարիներին, երբ 1994 թ. իր պարտությունն ընդունած հակառակորդի հանդգնությունը բավարարում էր միայն սադրանքներ իրականացնելուն, և արժանի հակահարված էր ստանում՝ հաճախ պատժվելով իր տարածքում։

2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ նույնպես, չկարողանալով կատարել իրենց առջև դրված խնդիրը, նրանք զինադադար խնդրեցին, որովհետև Հայկական բանակը՝ հայ զինվորն ու սպան, վերջնականապես վարժված սահմաններում պարբերաբար դրսևորվող լարվածությանը և պատրաստ հակառակորդի ոտնձգությանը յուրաքանչյուր պահի հակադարձելուն, որակապես գերազանցում էին նրանց՝ մարտական արվեստի բարձր իմացությամբ, պատրաստվածությամբ, և ողջ ժողովուրդը սեփական հողը կյանքի գնով պաշտպանելու, չհանձնելու ընտրությունն էր կատարել:

2020 թ. 44-օրյա պատերազմը փոխեց իրողությունը, և պարտվեց ոչ թե բանակը, այլ պետությունը՝ չպաշտպանելով Արցախը ինչպես հա՛րկն էր, ինչպես կարո՛ղ էինք, ինչպես պարտավո՛ր էինք: Եվ կորուստների, անհաջողությունների շղթան ձգվեց նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո` պատերազմից հետո ստեղծված աղետալի իրավիճակում, հանցավոր ամենաթողության, անպատժելիության մթնոլորտում, երբ հետևողականորեն շարունակվում էր մեր պետության ռազմավարական բարձունքները, ճանապարհները հանձնելու և բանակը, մեր միասնականությունը կազմաքանդելու գործընթացը:

Ես նորից պնդում եմ և հաստատակամ եմ իմ համոզմունքներում, որ բանակն այն կառույցն է, որն առաջինը և ամենաարագը կարող է շտկել վիրավոր մեջքն ու դուրս գալ այս իրավիճակից։

Հայկական բանակի 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի խոսքս հղելով Ազգային բանակի բոլոր նվիրյալներին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, զինվորներին, կամավորականներին ու երկրապահներին, ողջ ժողովրդին, ովքեր Արցախյան պատերազմից մինչև այսօր ծառայել են Արցախի, Հայաստանի Հանրապետությանը՝ ամենօրյա սխրանքներ գործելով և՛ առաջնագծում, մարտական գործողությունների կիզակետում, և՛ թիկունքում, ի սրտե մաղթում եմ` ձեզ նո՛ր հաղթանակներ և փա՛ռք. 1988-1994 թթ. հայ ժողովրդի Ազատագրական շարժումը, Արցախյան գոյամարտը մնալու են պատմության էջերին՝ որպես ծանրագույն, բայց փառահեղ հաղթանակի դասական օրինակ, որ ձեր նվիրումի, անձնուրաց պայքարի ու սխրանքի վավերագիրն է։

Արագ ապաքինում, առողջություն` մեր վիրավոր ու հաշմանդամ դարձած մարտիկներին:
Եվ թող Հայրենիք վերադառնան գերեվարված, անհայտ կորած մեր որդիները, որոնց համար ամեն վայրկյան լուռ աղոթում և հավատով սպասում են հազարավոր սրտեր:
Սիրելի՛ հայրենակիցներ, որքան էլ դժվար լինի, չտրվե՛նք ցավին ու չհանձնվենք, այլ`
հայոց ավանդական մարտական ոգին, ազգային համերաշխությունն ու միասնությունը, ազգային գաղափարական զարթոնքը վերականգնելու, ազգի անկումը և մեր ինքնիշխանության կործանումը թույլ չտալու նպատակով կազմավորված Դիմադրության շարժմանը զարկ տալու համար նորից միավորենք ազգի պետականամետ, կարող ուժերը և օբյեկտիվորեն գնահատելով դեպի մեզ ուղղված մարտահրավերները, միջազգային հավասարակշռված համագործակցություն վարելով՝ համախմբվենք հայոց բանակի սպայի՝ զինվորական մտավորականության շուրջ և ավելի գոտեպնդվենք՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը, մեր պետականությունը պաշտպանելու հրամայականով:
Փա՛ռք ու պատիվ սահմանին կանգնած հայ զինվորին և սպային:
Փա՛ռք ու պատիվ այն մայրերին ու հայրերին, ովքեր Հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց ամենաթանկը նվիրաբերեցին:

Հավե՛րժ ակնածանք ու խոնարհում հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հերոսների սխրանքի, հիշատակի առջև:

ՀԳ. Լուսանկարներն արված են այսօր՝
Հայաստանի Հանրապետության սահմանի կարևորագույն դիրքերում»: