Տոկաևը հայտարարել է Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացման մասին
Հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգություններից հետո Ղազախստանում իրավիճակը լիովին կայունացել է, կարգուկանոնը վերականգնվել է։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ում նախագահությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անվտանգության խորհրդի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է, որ ներկայումս երկրում իրավիճակը լիովին կայունացել է, կարգուկանոնը վերականգնված է, ձեռնարկվում են բոլոր միջոցները քաղաքացիների, հասարակության և պետության պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար։
Տոկաևը նաև հանձնարարել է անհապաղ սկսել ազգային անվտանգության բոլոր ասպեկտների ամրապնդմանն ուղղված կոնկրետ միջոցառումների անհապաղ իրականացումը։ Նախագահը նշել է, որ բոլոր պետական կառույցները պետք է դասեր քաղեն տեղի ունեցած իրադարձություններից, և ազգային անվտանգության արդիականացված համակարգը պետք է պատրաստ լինի արձագանքելու ցանկացած բարդության մարտահրավերներին։