Պայմանավորված տվել եք մեր հայրենիքը, պայմանավորված էլ հետ բերեք. արցախցին՝ իշխանությանը (տեսանյութ)
Մենք իրավունք ունենք պահանջել մեր հայրենիքը և մենք երբեք չենք դադարեցնելու մեր բողոքի ակցիաները։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրիյանը, ով մի խումբ արցախցիների հետ մասնակցում էր բողոքի ակցիային։
«Պայմանավորված տվել եք մեր հայրենիքը, պայմանավորված էլ հետ բերեք»,-ասաց նա: