Մեդվեդևը հնարավոր է համարում ԱՄՆ-ի մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցություններին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարում ԱՄՆ-ի մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցություններին, քանի որ Վաշինգտոնն «արդեն խաղի մեջ է», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ ոք երբևէ անգամ չի առարկել ԱՄՆ-ի ներգրավմանը, ամերիկացիներն արդեն խաղի մեջ են, ինչպես ասում են, նրանք ակտիվորեն ազդում են ուկրաինացիների վրա, ակտիվորեն փորձում են մեզ համար խնդիրներ ստեղծել, այս առումով թող բացահայտ մասնակցեն և ինչ-որ բանակցություններ վարեն, ազդեն, օգտագործեն իրենց ազդեցության ուղիները նույն Ուկրաինայի վրա, ոչ ոք դեմ չէ, բոլորը պարզապես կողմ են դրան»,- լրագրողներին ասել է Մեդվեդևը։