Ամերիկացի զիվորականները բռնել են ԻՊ-ի ղեկավարին
Ամերիկյան հատուկջոկատայինները Իրաքի Քիրքուք նահանգում հատուկ գործողությունների ժամանակ բռնել են Իսլամական պետության ղեկավար Աբու Օմար աշ-Շիշանիին: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում ոչ մեկ անգամ տեղեկություններ էր հայտնվում այդ ահաբեկչի չեզոքացման մասին, սակայն այն դեռ ոչ մի անգամ պաշտոնապես չէր հաստատել:
Հաղորդվում է, որ բացի աշ-Շիշանիից, ամերիկացի զինվորականները բռնել են նաև երկու ԻՊ-ի դաշնային հրամանատարների և ոչնչացրել 7 ահաբեկիչների: Աբու Օմար աշ-Շիշանին և երկու հրամանատարներին հասցրել են Սուլեյմանիա քաղաք:
ԱՄՆ հատուկ ջոկատայինները Իրաքում են 2015թ-ի դեկտեմբերի 21-ից: Ստորաբաժանման մեջ եղել է շուրջ հարյուր մարդ: Վաշինգտոնը հաղորդել է որ այդ ստորաբաժանումը իրականցնելու է գաղտնի գործողություններ և դրա տեղակայումն Իրաքում ԱՄՆ-ի` ԻՊ-ի դեմ պայքարի ծրագրի մի մասն է:
Աշ-Շիշանիի իսկական անունը Թարխան Բատիրաշվիլ է, նա ծնվել է 1986թ-ին Վրաստանում, հայրը վրացի է, իսկ մայրը՝ քիսթնցի:
Նշենք, որ քիսթինցիները բնակվում են Վրաստանի Պանկիսիի կիրճում, որը բնակեցված է հիմնականում չեչեններով: