Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այցելել Թուրքիա: «Մենք պարոն Պուտինին հրավիրել ենք մեր երկիր: Մենք ցանկանում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը NTV-ի եթերում:
Էրդողանի խոսքով՝ ինքը կցանկանար Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները։
Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը «եթե երկու կողմերն էլ ցանկանան» ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին, որպեսզի նրանք կարողանան «շարունակել խաղաղության մթնոլորտի վերականգնման ուղին»։