Թուրքիան առաջարկում է Դոնբասի հարցով բանակցությունները վարել Ստամբուլում
Թուրքիան Ստամբուլն առաջարկել է որպես պոտենցիալ վայր՝ եռակողմ խմբի հանդիպումների համար՝ կապված Ուկրաինայում ծագած հարցերի կարգավորման հետ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայում և Դոնբասի հակամարտության կարգավորման կոնտակտային խմբի դեսպան Միկո Կիննունենը։
«ԵԱՀԿ նախագահության խնդրանքին ի պատասխան՝ Թուրքիան փորձնականորեն առաջարկել է Ստամբուլը՝ որպես խմբի հանդիպումների հնարավոր վայր՝ կոնսենսուսի դեպքում: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Թուրքիային դրա համար։ Ես տեղեկացրեցի քննարկման մասնակիցներին դեմ առ դեմ հանդիպումներին վերադառնալու այս հնարավորության մասին: Համոզված եմ, որ անձնական հանդիպումները կբարձրացնեն մեր քննարկումների որակն ու գաղտնիությունը», - ասվում է պարոն Կինունենի ուղերձում, որը տեղադրված է ԵԱՀԿ կայքում:
Հունվարի 26-ին Մինսկի համաձայնագրերի քննարկմանը վերադարձան նաև Նորմանդյան ձևաչափի երկրները։ Բանակցությունները տեւել են ութ ժամ։