Իմ Սյունյաց ողջույնները քեզ` Հակոբյան Ստյոպիկ, դու ու Վահե Ղազարյանը պագոններն ուտելու եք. Սայաթ Շիրինյանը` «Մարտունա միլիցապետին» (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը ներկայացրել է սրճեփի գողության կաակածանքով իրեն Ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկելու պատմությունը:
Ոստիկանների մի մասին նա հեգնանքով ներկայացրել է իբրև «ռեմբոներ», իսկ բաժնի պետին հղել «Սյունյաց ողջույններ»` անվանելով նրան «Մարտունա միլիցապետ»:
Շիրինյանի խոսքով` հենց այս պահից էլ տրված է իշխանափոխության մեկնարկը, և որ 2-3 ամսում Ստյոպիկ Հակոբյանի նմանները հեռացվելու են:
Բանախոսը, դիմելով Հակոբյանին` ասել է, որ նա և իր ղեկավար, ոստիկանապետ Վահե Ղազարյանն ուտելու են իրենց պագոնները:
Մանրամասները` NEWSPRESS.am-ի տեսանյութում