Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: