Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ կոչերը քաղաքականապես կործանարար են. Պեսկով
Ռուսաստանի ղեկավարության, այդ թվում՝ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ կոչերը քաղաքականապես կործանարար են, բայց ոչ ցավալի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր գումարները պահում է «Ռոսիա» բանկում, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Պեսկովը նշել է, որ ակտիվները սառեցնելու ԱՄՆ սպառնալիքները ցավալի չեն Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների համար։
«Տեսեք, ԱՄՆ կոնգրեսականներն ու սենատորները, որոնք ամբողջությամբ ծանոթ չեն այս թեմային, խոսում են Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների ակտիվների սառեցման մասին, բանկային հաշիվներ, անշարժ գույք և այլն, բայց դա, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ նրանք չունեն բավարար փորձագիտական գիտելիքներ»,-նշել է Պեսկովը: