ՀՀ քաղաքացիություն է ստացել 12.000 սիրիահայ
«Այս պահին հանրապետությունում բնակվում է 17 հազար սիրիահայ, որոնցից 1800-ը դպրոցահասակ է, 500-ը՝ ուսանող: 2012-2015թթ. ՀՀ քաղաքացիություն է ստացել 12.000 սիրիահայ, 1650-ը՝ ստացել է կացության կարգավիճակ»,- այս մասին հայտնել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ըստ նրա` աշխատանքի խնդրով նախարարություն է դիմել 2200 սիրիահայ: Աշխատանքի տեղավորման հարցով նախարարությունը համագործակցել է 200 պետական և հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ:
«500-ից ավելի սիրիահայ աշխատանքի է տեղավորվել փոքր բիզնեսում արդեն իսկ կայացած սիրիահայ գործարարների մոտ: Այս պահին 1000-ից ավելի սիրիահայ ընտանիք բնակվարձ է ստանում բարեգործական տարբեր կազմակերպություններից»,-ասել է Հ. Հակոբյանը: