47 համարի ավտոբուսը Երևանում բարձրանում է մայթ եւ երթեւեկում մայթով՝ շրջանցելու համար դիմացի մեքենաները (տեսանյութ)
«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբում օգտատեր Վահան Ջանոյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ 47 համարի ավտոբուսը Երևանում բարձրանում է մայթ, որպեսզի շրջանցի դիմացից ընթացող մեքենաները:
Օգտատերը տեսանյութին կից գրել է.
«Երևանի քաղաքապետարան, եթե էս մարդասպանը դեռ ձեր ենթակայության տակ ա, խնդրում եմ բացատրեք, որ ինքը հանրային տրանսպորտ ա վարում, իրանց քուչի վազգենչիկի զրովեցը չի նախ և առաջ: 4392S 47 համարի երթուղի»,- գրել է նա: