ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ, իսկ ՀՀ ՔԿ-ն նախաքննական գաղտնիք է համարում հետախուզվող ադրբեջանցիների տվյալները

«Փաստինֆո»-ն գրում է.

Ադրբեջանը մինչ այս պահը միջազգային հետախուզում է հայտարարել 297 հայերի նկատմամբ, որոնք մեղադրվում են իբր «ռազմական հանցագործություններ կատարելու մեջ»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս.ազ»-ը՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազ Քարիմ Ալիևին։

Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունն ավարտել է նախաքննությունը 297 հայ զինծառայողների նկատմամբ, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել։ Թշնամի կողմը նրանց մեղադրում է «ցեղասպանության», «տանջանքների», «պատերազմի օրենքների խախտման», «միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման» և նմանատիպ այլ հոդվածներով կատարված հանցանքների մեջ։
Իսկ Հայաստանի իրավապահ մարմինները խուսափում են խոսել ադրբեջանցիների կողմից կատարված պատերազմական հանցագործությունների, վայրագությունների դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունքների մասին։ Դեռեւս 2021 թվականի հոկտեմբերին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՔԿ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե քանի՞ քրեական գործ է հարուցվել՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության հատկանիշներով, քրեական գործերով քանի անձ է տուժող ճանաչվել և արդյոք քննությամբ պարզվել է սպանության եղանակը։ Հետաքրքրվել էինք, թե քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ՝ հայ ռազմագերիների սպանության համար, որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է, թե ոչ և ադրբեջանցի քանի ռազմական գործչի նկատմամբ է ընդհանրապես հայտարարվել միջազգային հետախուզում։ Հարց էր բարձրացվել նաև գերիների խոշտանգման մասին։

Քննչական կոմիտեն մերժել է պատասխանել բարձրացված հարցերին՝ պատճառաբանելով, թե տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական քննության տվյալներ։ Ասել է թե՝ այս գերատեսչության համար նախաքննական գաղտնիք է, թե քանի ադրբեջանցու նկատմամբ է հետախուզում հայտարարվել՝ ռազմական հանցագործությունների համար։ Ընդգծենք՝ ոչ թե անուն-ազգանունը, այլ ինքնին թվի հրապարակումն է գաղտնի համարվում։

«Փաստինֆո»-ն այսօր ևս բանավոր հարցմամբ դիմել է թե դատախազություն, թե քննչական կոմիտե՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցիների մասին, ինչին ի պատասխան երկու պետական մարմիններն էլ գրավոր հարցում պահանջեցին։ Երկու մարմիններին էլ կրկին հարցումները կուղարկենք՝ թեև ունենք դառը փորձ, երբ ի հեճուկս ՀՀ օրենսդրության այս մարմինները պաշտպանության տակ են վերցնում հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին խոշտանգած ադրբեջանցիներին ու մերժում տեղեկատվության տրամադրումը։