Ալեն Սիմոնյանը վարորդներին նախազգուշացրել է, որ խախտումներ կատարելու դեպքում կազատվեն աշխատանքից (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերի` նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում:
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»։