Իսրայելի նախագահը պատմական այցով կմեկնի ԱՄԷ
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը հաջորդ կիրակի կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կմնա երկու օր։
Սա կլինի Իսրայելի նախագահի առաջին այցը ԱՄԷ։
Ըստ The Times of Israel-ի՝ նրան հրավիրել է Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը։Պատմական այցի ընթացքում Իսրայելի նախագահը կհանդիպի Աբու Դաբիի թագաժառանգի, ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային գործերի նախարարի հետ։
Նախատեսված է նաև Յիցհակ Հերցոգի հանդիպումը տեղի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ Յիցհակ Հերցոգը կնոջ հետ կմեկնի ԱՄԷ։