Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները. Ռաիսի
Իրանական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները։
Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին երկրի բնակչությանն ուղղված ուղերձում, որը հեռարձակել է հանրապետության պետական հեռուստատեսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մինչ օրս ուղղակի բանակցություններ չեն եղել, սակայն այսօր մենք հայտարարում ենք, որ եթե հակառակ կողմը մտադիր է վերացնել պատժամիջոցները, ապա բանակցությունների տեղ կա»,- ասել է նա։