Գայանե Պապոյանը վարակվել է կորոնավիրուսով. որոշ ժամանակ չի աշխատելու
Փաատաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
«Հարգելի գործընկերներ, վստահորդներ, քննիչներ, դատարաններ, արդեն մի քանի օր է, ինչ չեմ աշխատում և դեռ որոշ ժամանակ չեմ աշխատելու, քանի որ ինձ մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, որը, թերևս, հեշտ չեմ տանում։
Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և պլանավորած գործողությունները հետաձգել, իսկ վստահորդներիս խնդրում եմ այս ընթացքում ինձ անհանգստացնել բացառապես խիստ անհրաժեշտ կարիքի դեպքում»,- իր էջում գրել է նա։