Այսպիսով մենք սկսեցինք կառուցել նոր Ղազախստան. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկիրն աշխատում է պետական կառավարման վերափոխման և բարեփոխման վրա, գրում է zakon.kz-ը։
«Հունվարի առաջին օրերին Ղազախստանը բախվեց գրոհայինների կողմից աննախադեպ ագրեսիայի՝ իր հանդգնությամբ և դաժանությամբ։ Որպես պետություն և ազգ՝ մենք անհրաժեշտ դասեր ենք քաղել այս ողբերգական իրադարձություններից և, իհարկե, արագ կառողջանանք»,- ասել է Տոկաևը։
Նա նաև նշել է, որ Ղազախստանն այժմ աշխատում է պետական կառավարման, ազգային անվտանգության համակարգի և տնտեսական քաղաքականության վերափոխման և բարեփոխման վրա։
«Այսպիսով մենք սկսեցինք կառուցել նոր Ղազախստան»,- ասել է երկրի նախագահը։