«Ինձ կապիտուլանտ մի ասեք». ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը․ վիճաբանություն ԱԺ-ում (տեսանյութ)
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը նեղսրտեց, որ ընդդիմության ներկայացուցիչներն իշխանությանը կապիտուլյանտ են դիտարկում։
«Ես կապիտուլանտ չեմ, ես վիրավորվում եմ, որ ինձ ասում են կապիտուլյանտ։ Կապիտուլանտի իմաստը պետք է հասկանալ․ կապիտուլանտն ուրիշ է, օկուպացիան ուրիշ»,- ասաց նա՝ դիմելով ընդդիմադիրներին։
Նա Դաշնակցության ներկայացուցիչներին մեղադրեց երկիրը քանդելու մեջ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ իրենք կառուցած երկիր են տվել այս իշխանությանը ու երկիրը հենց կապիտուլյանտ իշխանությունն է քանդել։
«Գնացեք Եռաբլուր ու կտեսնեք՝ ինչ եք դարձրել երկիրը»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում