Թուրքիան նախատեսում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ
Թուրքիան նախատեսում է թռիչքներ բացել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ, գրում է Hürriyet-ը։
Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմում քննարկումներ են ծավալվել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ թռիչքներ բացելու շուրջ։
Հրատարակությունը նշում է, որ քննարկումները շոշափել են Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը։
«Որպես առաջին քայլ՝ որոշվել է բացել օդային կապերը Հայաստանի հետ, այնուհետև օրակարգում է դրվելու դեպի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է վերածվել հայերի զբոսաշրջության կենտրոնի։ Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ՝ Կարսի մերձակայքում գտնվող կամուրջն ու շենքերը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս, հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առևտրային հարաբերությունները»,- նշում է թերթը։