Ուկրաինայում նշում են,որ Ռուսաստանը դեռևս չի պատրաստվում իրականացնել հարձակում
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը դեռ չեն ստեղծել մեկ հարվածային խումբ, որը կարող է վկայել Ուկրաինայի դեմ հարձակման նախապատրաստման մասին։ Այս մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Օլեքսեյ Ռեզնիկովը ICTV հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդաշարի եթերում, գրում է fakty.com.ua-ն։
«Փաստերը, որ մենք դիտարկում ենք մեր հետախուզության և գործընկեր երկրների տվյալներից, մոտավորապես նման են այն նույն իրավիճակին, որը եղել է անցյալ տարվա գարնանը: Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից չի ստեղծվել ոչ մի հարվածային խումբ, որը ցույց կտա, որ վաղը նրանք կգնան հարձակման»,- ասաց նա։
Նախարարն ընդգծել է, որ ներկայումս կան Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի վրա հարձակման ռիսկային սցենարներ, սակայն դրանք հնարավոր են ապագայում: