Զաքիր Հասանովը մեկնել է Իրան
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը ուղևորվել է Իրան։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը նշել է, որ Հասանովը ծրագրում է հանդիպել Իրանի կառավարության մի շարք պաշտոնյաների հետ և մասնակցել միջոցառումներին։