Հնդկաստանի սահմանապահ զորքերում հայտարարվել է մարտական պատրաստության բարձրացում
Հնդկաստանը սահմանապահ զորքերին բարձր պատրաստության վիճակի է բերել Քաշմիրի վերահսկողության գծում՝ կապված Պակիստանից ահաբեկիչների հնարավոր ներթափանցման հետ։ Այս մասին հայտնում է The Asian Age թերթը՝ հղում անելով սահմանապահ զորքերի հրամանատարությանը։
«Հայտարարվել է մարտական պատրաստության բարձրացում՝ կապված հետախուզական տվյալների հետ Պակիստանի ուսումնամարզական ճամբարներից 104-ից 135 գրոհայինների Հնդկաստան ներթափանցման հետ կապված՝ հունվարի 26-ին Հնդկաստանի Հանրապետության օրվա գալիք տոնին ահաբեկչություններ իրականացնելու նպատակով», - մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ անվտանգության ուժերը ուժեղացրել են պարեկությունը Քաշմիրի հսկողության գծի երկայնքով և լրացուցիչ քայլեր են ձեռնարկել Պակիստանի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար՝ Ջամու և Քաշմիրում գործող ահաբեկիչներին զենք և զինամթերք տեղափոխելու համար: