Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը Ռուսաստանին չի սպառնում. Ստոլտենբերգ
«Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր ուժերի տեղակայումը չի սպառնում Ռուսաստանին և չի խանգարում նրա հետ երկխոսությանը»:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «Известия»-ն։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, նոր ուժերի տեղակայումն արևելքում համաչափ է իրավիճակին և չի սպառնում Ռուսաստանին։
«Մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել երկխոսության Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում»,- ասել է Ստոլտենբերգը։