Բայդենը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի իրավիճակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայի իրավիճակը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։
ԱՄՆ նախագահի ժամանակացույցի համաձայն՝ Բայդենն այսօր կեսգիշերին կսկսի առցանց հանդիպումը եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական կուտակումների հարցը:
Սպասվում է, որ հանդիպմանը կմիանան նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները։