ԱՄՆ–ն մոտ 9000 զինվորականի բերել է պատրաստականության բարձր մակարդակի
«Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակում Պենտագոնը մոտ 8,5 հազար զինվորականների բերել է բարձր պատրաստականության՝ Եվրոպայում տեղակայելու համար, սակայն նրանց ուղարկելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել»:
Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բարձր պատրաստականության է դրել ԱՄՆ-ի տարածքում գտնվող մի շարք զորամասեր։ Զինվորականներ թիվը հասնում է 8,5 հազարի։