Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ բանակցությունների Թեհրանի հետ` «միջուկային գործարքի» շուրջ
«Մենք պատրաստ ենք ուղիղ բանակցություններ վարել Թեհրանի հետ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է գերատեսչությունում, Վաշինգտոնը կարծում է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև անմիջական փոխգործակցությունը կնպաստի ավելի արդյունավետ աշխատանքին թե՛ Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման, թե՛ այլ հարցերի առնչությամբ։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը կարող է ուղղակիորեն բանակցել Վաշինգտոնի հետ, եթե անհրաժեշտ լինի միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար։