Մակրոնը Պուտինին կառաջարկի Ուկրաինայի հարցի լուծման իր տարբերակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել ուկրաինական ճգնաժամի դեէսկալացիայի իր տարբերակը, գրում է Agence France-Presse-ը (AFP), փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահը դեէսկալացիայի ուղիներ կառաջարկի իր ռուս գործընկերոջը հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի կունենա մոտ օրերս»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։
Նա նաև հաստատել է, որ հունվարի 26-ին Փարիզում նախատեսված է նորմանդական ձևաչափի (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Ուկրաինա) քաղաքական խորհրդականների հանդիպումը։