Ջո Բայդենը Fox News-ի թղթակցին անվանել է «շան որդի»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ըստ երևույթին չիմանալով, որ իր խոսափողը միացված է, Fox News-ի թղթակցին անվանել է «շան որդի», այն բանից հետո, երբ լրագրողը փորձել է Բայդենին հարց տալ գնաճի մասին։ Միջադեպը եղել է Սպիտակ տանը պետության ղեկավարի տնտեսական խորհրդականների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռարձակողները։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպումից առաջ լրագրողները սկսել են Բայդենին հարցնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Նախագահը դժգոհել է, որ իրեն հարցնում են Ռուսաստանի և Ուկրաինայի, այլ ոչ թե երկրի գների իջեցման մասին, որը նա մտադիր էր քննարկել օգնականների հետ։
Այդ ամենից հետո տեղի է ունեցել միջադեպը։
Դրանից հետո լրագրողներին սկսել են դուրս բերել հանդիպման տարածքից։ Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Ինչպես ավելի ուշ հայտնել է հեռուստաալիքը, Բայդենն անձամբ է զանգահարել լրագրողին՝ իրավիճակը թուլացնելու համար։