Հայ Ավետարանչական ընկերակցությունը կազմակերպել է բազմազավակ զոհված զինվորի բնակարանի նորոգումը
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից կազմակերպվել է, այս տարի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, բազմազավակ զինվոր Հայկ Թևոսյանի բնակարանի նորոգման աշխատանքները:
Այս հայրենանվեր գործի համար հատուկ շնորհակալություն պատվելի Սամվել Կիրակոսյանին, Հարութ Ներսիսյանին և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը»: