Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին. Արմեն Գևորգյան

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանն իր հոդվածում գրում է.

«Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կարևոր հարց՝ նոր օմբուդսմենի ընտրությունը։ Ես պատրաստվում էի ելույթ ունենալ, բայց որոշեցի զերծ մնալ, որպեսզի այն չընկալվի ԱԺ ամբիոնը անձնական նպատակներով օգտագործելու առիթ: Բայց, կարևորելով դրանում արտահայտված խնդիրները և մոտեցումները, որոշեցի այն հրապարակել:

«Հաշվի առնելով ՄԻՊ-ի սահմանադրական ինստիտուտի կարևորությունն ու առանձնահատկությունները պետությունում հանրային հարաբերությունների զարգացման համար՝ կուզենայի անդրադառնալ պետական իշխանության և կառավարման մարմինների հանրային ճանաչման և հեղինակության թեմային ընդհանրապես։ Այն, ինչի մասին պետք է խոսեմ, կարող էի անել շատ ավելի վաղ։ Բայց անցած վեց ամիսների ընթացքում խուսափել եմ խորհրդարանի դահլիճ տեղափոխել այն ապօրինությունները, որոնց առնչվում եմ որպես պատգամավոր: Հիմա եկել է պահը, երբ հստակ հասկանում ես, որ սա քո անձնական խնդիրը չէ, սա շատ ավելի լուրջ է, քան՝ որևէ անձի հարցը։ Հիմա այն պահն է, որ ստիպում է պաշտպանել ոչ միայն իմ պատիվը, համբավն ու իրավունքները, այլ նաև Հայաստանի ողջ խորհրդարանի՝ որպես ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի։ Եվ քանի դեռ ես ունեմ պատգամավորի կարգավիճակը՝ կփորձեմ հետևողական լինել այդ գործում:

Մեր՝ որպես պատգամավորների պարտքն է՝ ճանաչել և հարգել իշխանության բոլոր թևերի, այդ թվում՝ դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը։ Միևնույն ժամանակ, պետք է լինի ըմբռնում և գիտակցում, որ հենց խորհրդարանն է պետության մեջ իշխանության մյուս թևերի, հատկապես՝ գործադիրի և դատական համակարգի ձևավորման աղբյուրը։ Խորհրդարանը այդ մարմինների լեգիտիմության հիմքն է ու երաշխավորը։ Սա սահմանադրական է և ժողովրդավարական է, սա նորմալ է։ Բայց երկրում իշխանության մյուս ճյուղերի գործունեությունը սրում է պետական իշխանության հիմնական մարմնի, այն է՝ խորհրդարանի լեգիտիմության ու հեղինակության խնդիրը։

Մեր պատկերացումներում պետական իշխանության լեգիտիմությունը սովորաբար կապվում է ընտրական գործընթացի, դրա օրինականության ու թափանցիկության հետ։ Եվ դա ճիշտ է։ Բայց երկրում ցանկացած իշխանության լեգիտիմությունը նաև նրա սահմանադրական առաքելության, գործառույթների և լիազորությունների կատարման լիարժեքությունն է, համապատասխան մարմնի հեղինակությունն ու ճանաչումը պետական այլ մարմինների կողմից։ Եվ այս առումով խորհրդարանը պետք է ունենա անառարկելի ու բացարձակ հարգանք ու ճանաչում։ Նման լեգիտիմությունն է, որ երաշխիքներ ու պայմաններ է ստեղծում, որ նույն խորհրդարանը լիարժեք գործի իր ողջ պաշտոնավարման ընթացքում։

Ժամանակակից աշխարհում կան բոլոր պետական իշխանությունների անկախությունն ու ինքնավարությունն ընդունելու և հարգելու համընդհանուր ավանդույթներ։ Մենք՝ որպես պատգամավորներ, ինքներս պետք է հարգենք և ընդունենք դատարանների և իրավապահ մարմինների անկախությունն ու ինքնավարությունը։ Հարցն այն է, թե արդյո՞ք նրանք պետք է հավասարապես, եթե ոչ ավելին, հարգեն խորհրդարանի անկախությունը, նպաստեն պատգամավորների առաքելության լիարժեք իրականացմանը՝ որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամներ, որպես եզակի պետական գործիչներ, որոնք ունեն ուղիղ մանդատ ժողովրդից և ներկայացնում են այդ ժողովրդին:

Դատարանները և իրավապահ մարմինները պետք է կարողանան իրենց գիտելիքներով, փորձով և իմաստությամբ հասկանալ, թե որտեղ է ավարտվում դատավարական օբյեկտիվ վարույթը, հարգելով արդար դատաքննության սկզբունքը, և երբ է սկսվում միջամտությունը այլ պետական մարմինների գործունեությանը: Եթե պետական իշխանությունների անկախության և ինքնավարության նկատմամբ հարգանքը փոխադարձ չէ, ապա սա արդեն ֆիկցիա է, որը ստեղծում է ժողովրդավարության պատրանք և ընտրովի վերաբերմունք՝ սահմանադրական կարգի նկատմամբ։

Սահմանադրական դատարանը արձանագրեց ակնհայտ իրողությունը՝ ընտրված պատգամավորը չի կարող կալանքի տակ լինել առանց խորհրդարանի համաձայնության։ Ցանկացած պատգամավոր՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Սա առաջին հանգամանքն է, որն էականորեն վնասեց նոր խորհրդարանի սահմանադրական լեգիտիմությանը, երբ իշխանության այլ թևերի, տվյալ դեպքում՝ արդարադատության համակարգի ներկայացուցիչները պետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի երեք անդամների հետ վարվեցին իրենց հայեցողությամբ։ Եվ սա խորհրդարանի կողմից պատշաճ գնահատականի չարժանացավ։ Ես ուզում եմ ընդգծել՝ սա ընդդիմադիր խմբակցությունների խնդիրը չէր, սա ողջ խորհրդարանի խնդիրն էր։

Անդրադառնալով ինձ առնչվող խնդիրներին՝ նշեմ, որ դատավոր Աննա Դանիբեկյանն իր որոշումներով նախ նսեմացնում է Հայաստանի խորհրդարանի հեղինակությունն ու նշանակությունը՝ անտեսելով Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի դրույթները, երկրի միջազգային պարտավորությունները և սահմանադրական դատարանի որոշումները։ Երկրորդ՝ հրաժարվելով բավարարել ԵԽԽՎ անդամի անձեռնմխելիությունը ճանաչելու և կազմակերպությունում լիարժեք աշխատանքի համար պայմաններ ապահովելու մեր դիմումը՝ ոչնչացնում է արդեն խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների անձեռնմխելիության ինստիտուտը՝ ստեղծելով ապօրինի դատական նախադեպեր։ Դատավոր Դանիբեկյանը շարունակաբար անտեսում է Ազգային ժողովի ղեկավարության և մարմինների որոշումները և ՀՀ միջազգային պարտավորությունները, ինքն իրեն է վերապահել իրավունք՝ որոշելու, թե ինչպես, ինչ ձևաչափով և ծավալով պետք է աշխատի ԱԺ պատգամավորը և ԵԽԽՎ-ի ազգային պատվիրակը։ Ինձ համար նաև անհասկանալի է դատախազության ներկայցուցիչների աջակցությունն այդ որոշումներին:

Այդ իսկ պատճառով, ցավոք, ես ստիպված կլինեմ ներկայացնել և պաշտպանել ԵԽ-ում ոչ միայն մեր ազգային շահերն ու հրատապ խնդիրները, բայց նաև պաշտպանել ԵԽ-ն և նրա ինստիտուտները առանձին հայ դատավորների անօրինական գործողություններից։
Մենք կարող ենք իրար չսիրել, կարող ենք ունենալ բոլորովին այլ հայացքներ, սակայն պետական շահն ամեն ինչից վեր պետք է լինի։ Այս ամբիոնից հաճախ են կոչ անում՝ շարժվել պետական շահի գիտակցմամբ, մի կողմ դնել տարաձայնությունները, երբ հարցը վերաբերում է երկրի կենսական հարցերին: Խնդրեմ, պատասխանեք, ինչպե՞ս պետք է վարվեմ այսօր, ինչպե՞ս պաշտպանեմ դրսի ամբիոններում Հայաստանի շահերը, ինչպե՞ս ունենամ իմ ներդրումն այդ գործում, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է իրեն իրավասու համարել՝ ԱԺ նախագահի կարգադրությունը համարել ոչ հիմնավոր և ինձ զրկել իմ սահմանադրական իրավունքներն ու պարտավորություններն իրականացնելու հնարավորությունից։

Հայաստանի կենսական շահերը, առաջին հերթին՝ անվտանգության հարցերում, պաշտպանվում են նաև Հայաստանից դուրս, միջազգային կառույցներում, որտեղ մենք դարձյալ զրկվում ենք մեր խոսքն ասելու, մեր գիտելիքն ու փորձը ներդնելու հնարավորությունից։ Ընդ որում, խոսքն ամենևին միայն իմ մասին չէ, այլ՝ մեր այլ բազմաթիվ գործընկերների, որոնք կարող էին և ցանկանում են օգտակար լինել մեր երկրին, սակայն զրկվում են նման հնարավորությունից։
Այստեղ իմ իրավունքների պաշտպանության խնդիրը չէ: Ես կարող եմ պաշտպանել իմ իրավունքները՝ որպես ֆիզիկական անձ, սակայն որպես պատգամավոր իմ աշխատանքային գործունեությանը խոչընդոտելը միայն ինձ չէ վերաբերում, այլև բազմաթիվ ընտրողների և, այո, Հայաստանին, որի դիրքերն աշխարհում առանց այդ էլ այսօր շատ թույլ են:

Այս իրավիճակում չի ստացվի լղոզել իրողությունը՝ «ի՞նչ անենք՝ դատարաններն անկախ են, և նրանց վրա ազդեցություն չկա» ձևակերպմամբ։ Ոչ, պետության, Հայաստանի Հանրապետության խնդիրն է՝ ապահովել ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիության իրականացումը, որն ամրագրված է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններում։ Մինչ այժմ չեմ տեսել խորհրդարանի ղեկավարության կողմից դիմում ՀՀ դատախազություն կամ արդարադատության նախարարություն՝ դատավորի գործողությունները գնահատելու առաջարկությամբ, երբ դրանք էապես խոչընդոտում են ԱԺ լիարժեք գործունեությանը։ Տպավորություն է, որ ԱԺ-ն համակերպվել է այն իրողությանը, երբ այլ պետական մարմիններ ըստ էության կարող են յուրացրել նրա լիազորությունները:

Այս ամենից հետո ո՞վ է հաշվի նստելու խորհրդարանի կարծիքի հետ։ Ո՞վ է լուրջ վերաբերվելու պատգամավորների, այդ թվում՝ մեծամասնության հայտարարություններին կամ նույնիսկ երաշխավորություններին։ Իրերի այս վիճակն է, որ վարկաբեկում է երկրի ներկայացուցչական իշխանությունը և էապես նվազեցնում նրա հանրային լեգիտիմության մակարդակը։
Մենք պետք է գիտակցենք, որ ակնհայտ է սահմանադրական ինստիտուտների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համատարած վարկաբեկումը։ Դա ի վերջո հանգեցնելու է պետության նկատմամբ վստահության վերացմանը, ուժեղ ազգային պետություն ունենալու կասկածների խորացմանը։ Այսօր այն քիչ պետական կառույցներից մեկը, որն ունի համեմատաբար բարձր հանրային ճանաչում և հեղինակություն, օմբուդսմենի ինստիտուտն է։ Ցավոք սրտի, այն, ինչի հետ բախվեցինք այս օրերին կադրային հարցեր քննարկելիս, հուշում է, որ այս ինստիտուտը նույնպես կարող է կորցնել իր հանրային բարձր լեգիտիմությունն ու հեղինակությունը։ Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ երբ հանրային իշխանության հիմնական ինստիտուտները կորցնում են իրենց սահմանադրական ուժն ու հասարակական-քաղաքական լեգիտիմությունը, նորից գալիս է արմատական սոցիալական փորձերի ժամանակը»»։