Տեո Էրնանդեսը մոտ է «Միլան»-ի հետ նոր պայմանագիր կնքելուն
Նիկոլո Շկիրան հայտնում է, որ Տեո Էրնանդեսը մոտ է «Միլան»-ի հետ պայմանագիրը երկարաձգելուն, և ակումբը մոտ օրերս կհայտարարի պաշտպանի պայմանագրի երկարաձգման մասին։
Աղբյուրի համաձայն՝ Տեոն պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը 4-4,5 միլիոն եվրո ֆիքսված աշխատավարձով + բոնուսային մաս, որը կարող է տարեկան աշխատավարձը հասցնել 5 միլիոն եվրոյի։