Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվելԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Եվրոպական ԿԲ-ն կրկին բարձրացրել է տոկոսադրույքներըՌուբեն Մելիքյան․ «Դավաճանությունը Չը-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է»Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը«ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելըԱՄՆ-ի քսան նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ անհետացող տեսակների պաշտպանության թուլացման պատճառովԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվիԱրցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան«Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը․ ԳալստյանԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԴյուսելդորֆում ոստիկանությունը Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի մոտ լայնածավալ գործողություն է իրականացնումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքներըՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալումԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները քննարկել են ռիսկերի կառավարման համակարգի զարգացումըԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու սարքՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»Ռուսական բանակը անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին․ 3 զոհ, առնվազն 34 վիրավոր. մանրամասներԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունըԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների. քաղաքապետի խոսնակՍարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ըAir Arabia-ն աստիճանաբար չեղարկում է հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթներըՈւկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին 1 կմ-անոց գոտում հատուկ ռեժիմ է սահմանվելԹրամփը նշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետըՌուբինյանը ԱԳՄԱՆ-ից գործուղված Մխիթարյանին նշանակել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետՀայաստան կայցելի «Save Armenia» կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունըՀայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունըԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԵԱՏՄ նիստին քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցերՊաշտոնական. Վանը նոր գլխավոր մարզիչ ունիԲախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարումՄանկավարժներն անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանըԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՀայ-լեհական համագործակցություն և «ԹՐԻՓՓ» նախագիծ․ քննարկումներ Ազգային ժողովումԻնչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումըՀրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը՝ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում. Ռուբեն Մելիքյանը փակագծեր է բացելԱլեն Սիմոնյանն ու Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինCOP17-ի անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը արդիականացվել է. Ռոմանոս ՊետրոսյանՊանդորայի արկղը բացված է. ՊեսկովԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել. Hetq.amՇուրջ 10 հազար մարդ շարունակում է հարկադիր պարապուրդում լինել. են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասինՀայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. ՓաշինյանԱբովյանում մեքենան վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀամայնքային nստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապшրտված և հանցավnր հակումներ ունեցող 77 անձ (տեսանյութ)ՔԿՀ-ում գտնվող Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի. Պաշտպան
Արխիվ

Շարմազանովը խոսում է, որ ի՞նչ անի

Էդուարդ Շարմազանով` ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ: Չի ծառայել ՀՀ զինված ուժերում , 2006թվ պարգևատրվել է ՀՀ ՊՆ-ի «Գարեգին Նժդեհ», 2008 թվ «Անդրանիկ Օզանյան» և այլ շքանշաններով: ՀՀԿ շարքերում Է. Շ- ը միակը չէ, որ չի ծառայել հայոց բանակում: Կարեն Ավագյան , Տարոն Մարգարյան, Արմեն Աշոտյան, Սամվել Ֆարմանյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Նիկոյան, Մկրտիչ Մինասյան, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան` Սամվել Ալեքսանյանի ազգակիցը, և ուրիշ այլ ՀՀԿ-ականներ ևս չեն ծառայել բանակում: Բայց նրանք բոլորն էլ տարբեր ժամանակներում ստացել են տարբեր պարգևներ, «Անդրանիկ Օզանյանից մինչև ՀՀ զինված ուժեր . 20 տարի» հոբելյանական մեդալներ: Նրանք բոլորն էլ այսօր և պաշտոն, և փող ունեն:

Այս անունները հիշատակման արժանի չէին լինի, եթե ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը, ով սահմանի մասին իրական պատկերացում չունենալով` չասեր, թե սահմանին մեր զոհերը անկախության գինն են: Տարիներ շարունակ մեր ժողովուրդը անկախության գինը տվել է տառապանքով, ընչաքաղցությամբ, ՀՀԿ-ի վարած ապաշնորհ քաղաքականության շնորհիվ` լայնածավալ արտագաղթով: Միայն 2008-2014 թթ Հայաստանից արտագաղթել է 232.000 մարդ:

Տարիներ շարունակ անկախության գինը ՀՀԿ-ի շնորհիվ իր ուսերին է վերցրել սոցիալապես ծանր վիճակում հայտնված ընտանիքն ու իր զավակը, իսկ անկախության վայելքն իրենց ձեռքում են պահում Է . Շ.-ը ու իր թիմակիցները:

Տարիներ շարունակ անկախության գինը տվողը չի կարողանում իր մեջքը ուղղել, իսկ անկախություն վայելողները հասցրել են անգամ իրենց դեռ չծնված երեխաների ու թոռների մեջքն ուղղել: Անկախության արժեքը գիտակցող, սահմանին վիրավորված զինվորը այսօր բարեգութ մարդկանց օգնությունն է խնդրում `ապրելու համար, իսկ անկախության գինը վայելող Շարմազանովն ու իր նմանները դիզելով են զբաղված: Անկախության գինն իրենց մեջ կրելով, այսօրվա պատերազմական վիճակում թուրքի հետ կռիվ տալով` աղքատ ընտանիքի երեխաները զորացրվում ու արտագնա աշխատանքի են մեկնում, իսկ անկախությունն իրենցով արածները ամեն օր պաշտոնակռիվ են անում, ընտրություն կեղծում, երկրի ընդերքն ու փողերը մսխում:

Սա է անկախության գինը շարմազանովների ու սահմանը պահող զինվորի ու իր ընտանիքի համար: Պատմաբան Է.Շ. գոնե պետք է լավ իմանա, որ օրինակ երկրներ կան, որտեղ իր նմանները, ովքեր չեն ծառայել բանակում, ոչ միայն պետական ծառայող չեն կարող լինել, այլև որևէ պաշտոն զբաղեցնել: Լավագույնը, որ կարող են անել դա այն է, որով անկախության նվաճման տարիներին զբաղվում էր մեկ այլ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, ով ի դեպ, նախագահական նստավայրում բոլորովին վերջերս պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալով: Դա ճիշտ այն օրն էր, երբ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից երեք խաղաղ բնակիչ զոհվեց:

Սա է անկախության գինը, հիմա արդեն մի տեսակ վտանգավոր գինը:

Ժամանակին այս անկախության գինն իր ուսերին տարած Սպարապետն ասում էր. «Մենք` այս պետության պատասխանատուներս չպետք է թույլ տանք, որ անկախությունը, ազատությունը, հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ: Մենք կկործանվենք, եթե ժողովուրդը սկսի ատել այս գաղափարները»: