Դոնբասում պատրաստվում են պատերազմի
Այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ոստիկանությունը տեղեկություն է ստացել Դոնբասում ակտիվ ռազմական գործողություններին Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստման մասին։ Ուկրաինայի հարձակմանը նախապատրաստվելու մասին հաղորդվել է նաև Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում։ Այդ մասին գրում է Коммерсант-ը։
Ոստիկանությունից հայտնել են, որ արձանագրում են ուկրաինական զինված կազմավորումներում «հարձակմանը նախապատրաստվելու միջոցառումների» անցկացումը։ Նշվում է, որ «վարորդներն ու հրաձիգները ժամանակից շուտ դուրս են գրվում հիվանդանոցներից», իսկ բրիգադի շտաբի հանձնաժողովները ժամանել են տանկային գումարտակներով՝ վերահսկելու զենքի և ռազմական տեխնիկայի պատրաստումը:
Ոստիկանության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են զենք ու զինտեխնիկա տեղակայել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում գտնվող բնակավայրերում: