Մեծ Բրիտանիան սկսել է Կիևից տարհանել դեսպանատան աշխատակիցներին
Մեծ Բրիտանիան սկսել է Կիևից տարհանել դեսպանատան աշխատակիցների մոտ կեսին, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով պաշտոնյաների զրուցակիցներին։ «Դեսպանատան որոշ աշխատակիցներ և նրանց ընտանիքները տեղափոխվում են Կիևից՝ ի պատասխան Ռուսաստանի աճող սպառնալիքի», - ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:
Ինչպես նշել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում, դիվանագետների հասցեին կոնկրետ սպառնալիքներ չեն եղել, սակայն որոշվել է, որ Կիևում աշխատող աշխատակիցների մոտ կեսը կվերադառնա Մեծ Բրիտանիա։
Միաժամանակ Կիևում դիվանագիտական առաքելությունը կշարունակի աշխատանքը։