Ֆրանսիան Ուկրաինայից տարհանում է իր դիվանագետներին
Ֆրանսիան Ուկրաինայից տարհանում է իր դիվանագետներին և նրանց ընտանիքներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ուկրաինական Vesti տեղեկատվական պորտալը՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանի աղբյուրներին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան սկսել էր Կիևից տարհանել իր դեսպանատան աշխատակիցների մոտ կեսին:
Նույն պատճառով ԱՄՆ Պետդեպարտամենտը հրամայել է Կիևում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին լքել երկիրը, ինչպես նաև թույլ է տվել դա անել դիվանագիտական առաքելության անձնակազմի մի մասին։