Հիմնանորոգվել է Բերդ համայնքի զինվորական հոսպիտալ տանող ճանապարհը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացրել է 2021 թվականին իրականացված աշխատանքներից մեկը:
Հիմնանորոգվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի զինվորական հոսպիտալ տանող ճանապարհը։
Աշխատանքներն իրականացվել են «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ կողմից։
Կատարվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել է երթևեկելի մասը, արդիականացվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են մայթեր, հենապատեր, իրականացվել է նշագծում, տեղադրվել են ճանապարհային նշաններ և այլն։