Գերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ ՓաշինյանԻլհամ Ալիեւին օկուպացված Ակնարկում է
Քաղաքականություն

Սա Սուրեն Պապիկյանի ձայնն է. այն Պապիկյանի, ով Փաշինյանի կողքին կանգնած` այս սրտաճմլիկ տեքստն էր արտաբերում. Մանուկյանը ձայնագրություն միացրեց (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ԱԺ ամբիոնից միացրեց ձայնագրություն, որտեղ հնչում էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ձայնը։

Մանուկյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

Սա Սուրեն Պապիկյանի ձայնն է։ Այն Պապիկյանի, ով Փաշինյանի կողքին կանգնած` այս սրտաճմլիկ տեքստն էր արտաբերում և կորոնավարակի տարածման առումով հարսանյաց արարողություններ անցկացնելը խնդիր էր համարում։ Մարդ, ով երեք տարի առաջ կերազեր ճոխ և օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին։ Մարդ, ում քաղաքական թիմի ու այդ թիմի առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերվեց, հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, իսկ նրանց զգալի մասը զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը․․․

Եվ ահա իմ հիշատակած այդ անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնակցել են հարսանիքի։ Հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին։ Հարսանիք, որն արվում էր այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս։ Հարսանիք, որն իրականացվում է ժամանցի վայրեր առանց պատվաստման Քյու Առ կոդի կամ ՊՇՌ բացասական թեստի մուտք գործելու առողջապահության նախարարի չտրամաբանված արգելքի պայմաններում (հետաքրքիր է, թե իշխանական այս միջոցառման հյուրերից քանիսի՞ց է պահանջվել ներկայացնել այդ փաստաթղթերը)։

Եվ, ի վերջո, հարսանիք, որից կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում և որի վերաբերյալ ծպտուն անգամ չեն հանում իբրև թե հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող, օտարերկրյա ֆինանսավորմամբ դայլայլող հասարակական կազմակերպությունները։

Կոռուպցիոն հերթական ռիսկի մասին ծպտուն չի հանի նաև ՔՊ-ի ներկայացրած ՄԻՊ թեկնածուն, ինչպես որ խուսափողական պատասխան տվեց Վիվառոյի սեփականատիրոջ հետ Ալեն Սիմոնյանի և մյուս պատգամավորների միկոնոսյան զվարճանքների, և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության կողմից ասֆալտապատման տենդերներ շահելու մասին իմ հնչեցրած հարցերին։ Չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին։

Ի դեպ, Քրիստինե Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի ներկայացուցիչն է Հայաստանում։

Զավեշտալի է։

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Իշխող ուժը խորհրդարանին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին։ Ավելի ճիշտ՝ այլ շենքում որոշվել է, թե ով է լինելու ՄԻՊ թեկնածուն, հետո այդ թեկնածությունն ուղարկվել է Ազգային ժողով՝ «դակվելու»։

Կկարողանա՞ արդյոք Քրիստինե Գրիգորյանը լինել անաչառ, օբյեկտիվ, անկողմնակալ իր պաշտոնում։ Համոզված եմ, որ նրա համար սահմաններ են գծվել, նա համաձայնել է այդ սահմաններին, դրա համար էլ դարձել է թեկնածու։ Չհամաձայներ, չէր դառնա։

Այդ սահմանները հնարավորություն են տալու Մարդու իրավունքների պաշտպանին, այսպես ասած, անշառ թեմաներով լինել բոցաշունչ իրավապաշտպան, բայց երբ հարցը վերաբերի կոնկրետ մարդու և իշխանության թեմային, ապա դառնալ համավոր հարս։

Փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը կադրային հարցերում առաջնորդվում է ուսապարկային տրամաբանությամբ, այսինքն՝ պաշտոնների է նշանակում հլու-հնազանդ կամակատարների։

Փորձը ցույց է տալիս նաև, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում իշխանության ճյուղերի տարանջատման ու հակակշռման սկզբունքը՝ փորձելով բռնապետություն ձևավորել, ինչն ամբոխավարության բնական շարունակությունն է։ Մարդու իրավունքների պաշտպանին հենց այդ տրամաբանությամբ են նշանակում։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեր օրենսդրության համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպան կարող է լինել հասարակության շրջանում բարձր հեղինակություն վայելող անձ։ Կան նաև այլ պահանջներ, բայց ես հատկապես այս կետն եմ առանձնացրել, քանզի ակնհայտ է, որ ՔՊ-ի առաջադրած թեկնածուն չի բավարարում այս պահանջին։ Քրիստինե Գրիգորյանը ոչ թե հասարակության շրջանում բարձր կամ ցածր հեղինակություն է վայելում, այլ նա պարզապես անհայտ է հանրության լայն շրջանակներին։

Բացի այդ՝ մեզ հայտնի չեն հանրային հնչեղություն ունեցող գործընթացների ու երևույթների վերաբերյալ ՄԻՊ թեկնածուի տեսակետները։ Նա եղել է այս իշխանության թիմում ու ծպտուն չի հանել այնպիսի ապօրինությունների ու մեր երկրին լրջորեն վնասած երևույթների թեմայով, ինչպիսիք են՝

–իրավականի անվան տակ քաղաքական հետապնդումները,

–դատարանները շրջափակելու մասին Փաշինյանի հակասահմանադրական կոչերը,

–ՏԻՄ ընտրությունների արդյունքների խմբագրման իշխանական ապօրինի ու աննախադեպ միջամտությունները,

–կալանքը որպես քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործիք կիրառելը,

–Հայաստանի տարածքները բանավոր փոխըմբռնմամբ, ՀՀ օրենսդրության խախտմամբ թշնամուն հանձնելը և ՀՀ քաղաքացիների բնական իրավունքները ոտնահարելը,

–խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ վարչական ու այլ տիպի ռեսուրսները ապօրինի կիրառելը,

–Սահմանադրական դատարանն ապօրինաբար գրավելու քաղաքականությունը, ՍԴ որոշ անդամների տեռորի ենթարկելը,

–առանց մրցույթի և մեկ մատակարարից գնումներ իրականացնելու պրակտիկայի ձևավորելը,

–իշխանավորների թանկարժեք ու չհիմնավորված ծախսերը պետական բյուջեի հաշվին,

–ներկայումս իշխանավոր դարձած երեկվա աղքատ հեղափոխականների արագ ու առերևույթ ապօրինի հարստացումը՝ իշխանության ու բիզնեսի գռեհիկ սերտաճման արդյունքում,

–քրեական ենթամշակույթի դեմ, իբր, պայքարող իշխանավորների կրիմինալի հետ սերտաճելը,

–ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգին ԲԴԽ ղեկավար կարգելն ու գրպանային դատավորներ ունենալու քայլերը,

–դատարաններում գործերի բաշխման համակարգչային մեխանիզմների միտումնավոր ոչնչացումը,

–մեր երկրում իշխանությունների կողմից ատելության քարոզի ու հատկապես հակաղարաբաղյան և հակաղարաբաղցիական քաղաքականություն իրականացնելը,

–խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելը,

–կորոնավիրուսային համաճարակի պայաններում ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պահպանման հարցում հանցավոր անգործություն դրսևորելը, ինչպես նաև պետության որոշ ֆունկցիաների չկատարումը, մասնավորապես կորոնավիրուսային թեստերի մասով,

–իշխանությունների կողմից իրենց քաղաքական ընդդիմախոսներին ազատ տեղաշարժի իրավունքից զրկելը՝ այսպես կոչված ՍԵԿՏ-ը փակելու միջոցով,

–մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը՝ Առուշ Առուշանյան, Աշոտ Մինասյան, Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան, Մամիկոն Ասլանյան․․․ շարքը շարունակելի է։

Սրանք այն բոլոր խնդիրների մի մասն են, որոնք հանրային հնչեղություն ունեն։ Եվ որոնց մասին մենք չգիտենք ՄԻՊ թեկնածուի տեսակետները և հազիվ էլ իմանանք։

Եվ ամենակարևորի մասին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում թշնամական Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հնարավորություն ստացավ պատերազմ սկսել ու մեզանից խլել հազարավոր կյանքեր, Արցախի պետականությունը, տարածքները։ Ադրբեջանական զորքերն ապօրինաբար օկուպացրել են մեր տարածքների մի մասը, հիմա էլ Ալիևը Սևանն ու Երևանն է ուզում։

Ալիևի այս լկտիությունը հնարավոր է դարձել այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։ Ու եթե Քրիստինե Գրիգորյանն այդ իշխանական թիմի անդամ է ու համաձայնել է ՔՊ-ի առաջադրած թեկնածուն դառնալ, ապա նշանակում է, որ իր համար ընդունելի է այն ամենը, ինչին ականատես ենք դարձել 2018-ի մայիսից սկսած։ Իսկ դա նշանակում է, որ Գրիգորյանը կիսո՛ւմ է պատասխանատվությունն այս ազգային ողբերգության համար։

Դա նշանակում է նաև, որ Գրիգորյանը չի կարող լինել Մարդու իրավունքների անաչառ, օբյեկտիվ ու անկողմնակալ պաշտպան։