Մորգենշտերնի երևանյան համերգը չեղարկվել է․ կազմակերպիչը հաստատում է

Մորգենշտերնի երևանյան համերգը չեղարկվել է։ Այս տեղեկությունը Tert.am Life–ի հետ զրուցում հաստատել է համերգի կազմակերպիչ ընկերության՝ Prime Production-ի հիմնադիր տնօրեն Էդգար Օկտանյանը։ Վերջինս չի ցանկացել խոսել թեմայի մասին, միայն հաստատել է, որ համերգը չեղարկել են։
Մորգենշտերնի համերգը պետք է կայանար մարտի 11–ին ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Համերգը մեծ քննադատության արժանացավ, շատերը կոչ էին անում բոյկոտել այն, քանի որ ռուս ռեփերի ճակատին դաջված է «666»։ Նա միշտ աչքի է ընկնում իր արտառոց կերպարով ու արարքներով: