Պետք է հասկանալ՝ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ ի՞նչ աստիճանի կապ է ունեցել. Խաչատուր Սուքիասյան (Տեսանյութ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը բացառում է, որ ր նախագահի վրա ճնշումներ գործադրված լինեն: Այդ մասին նա հայատարարեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
«Հնարավոր է՝ իմ ունեցած տեղեկություններով՝ իր անձից կախված է, այսինքն՝ պետք է հասկանանք, թե ինքը ՀՀ-ի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել։ Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ինչ աստիճան է վստահում և ինչ աստիճան է սիրում», - ասաց Խաչատուր Սուքիասյանը։
Պատգամավորը լրագրողներին հորդորեց «գնալ և հանել», թե 4 տարվա մեջ ՀՀ-ն ինչ ծախսեր է արել նախագահի ինստիտուտի համար։