Նեմանյա Վիդիչը կարող է հաջորդ ամիս տեղափոխվել Միլան
«Միլանը» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Նեմանյա Վիդիչի ծառայություններով:
«Corriere dello Sport»-ը հայտնում է, որ միլանյան թիմերն արդեն բանակցում են 34-ամյա սերբ ֆուտբոլիստի տեղափոխության հարցով:
Ընդգծենք, որ վնասվածք ունեցող Վիդիչն ընթացիկ մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել: