Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը
Քաղաքականություն

Հետաքրքիր է` քանի՞սն են Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցելու համար QR կոդ կամ ՊՇՌ բացասական թեստ ցույց տվել. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԱԺ ամբիոնից միցարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ձայնագրված հայտարարություններից մեկը, որտեղ վերջինս խոսում էր խմջույքների հետ կապված սահմանափակումների մասին։

Անջատելով ձայնագրությունը` Արեգնազ Մանուկյանը նշեց. «Սա Սուրեն Պապիկյանի ձայնն է։ Այն Պապիկյանի, ով Փաշինյանի կողքին կանգնած` այս սրտաճմլիկ տեքստն էր արտաբերում և կորոնավարակի տարածման առումով հարսանյաց արարողություններ անցկացնելը խնդիր էր համարում։ Մարդ, ով երեք տարի առաջ կերազեր ճոխ և օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին։ Մարդ, ում քաղաքական թիմի ու այդ թիմի առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերվեց, հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, իսկ նրանց զգալի մասը զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը․․․»,- ասաց Մանուկյանը։

Նրա այս հայտարարության ընթացքում դահլիճի ՔՊ խմբակցության կողմից ռեպլիկներ հնչեցին, որոնց արձագանքելով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց. «Տիկին Մանուկյան, մի րոպե»,-ասաց նա, ապա դիմելով կուսակից ընկերներին` շեշտեց. «Եթե որևէ մեկը խանգարեց` դուրս կհրավիրեմ դահլիճից, շարունակեք, Տիկին Մանուկյան»,-ասաց նա։

Պատգամավորը շարունակեց` նշելով, որ իր հիշատակած այդ անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնակցել են հարսանիքի։

«Հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում կամ գուցե նույնիսկ գերազանցում էր նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին։ Հարսանիք, որն արվում էր այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս։ Հարսանիք, որն իրականացվում է ժամանցի վայրեր առանց պատվաստման Քյու Առ կոդի կամ ՊՇՌ բացասական թեստի մուտք գործելու առողջապահության նախարարի չտրամաբանված արգելքի պայմաններում (հետաքրքիր է, թե իշխանական այս միջոցառման հյուրերից քանիսի՞ց է պահանջվել ներկայացնել այդ փաստաթղթերը)։

Եվ, ի վերջո, հարսանիք, որից կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում և որի վերաբերյալ ծպտուն անգամ չեն հանում իբրև թե հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող, օտարերկրյա ֆինանսավորմամբ դայլայլող հասարակական կազմակերպությունները»,-ասաց նա։

Արեգնազ Մանուկյանի դիտարկմամբ, կոռուպցիոն հերթական ռիսկի մասին ծպտուն չի հանի նաև ՔՊ-ի ներկայացրած ՄԻՊ թեկնածուն, ինչպես որ խուսափողական պատասխան տվեց Վիվառոյի սեփականատիրոջ հետ Ալեն Սիմոնյանի և մյուս պատգամավորների միկոնոսյան զվարճանքների, և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության կողմից ասֆալտապատման տենդերներ շահելու մասին իմ հնչեցրած հարցերին։

«Չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին։

Ի դեպ, Քրիստինե Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի ներկայացուցիչն է Հայաստանում։

Զավեշտալի է։

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Իշխող ուժը խորհրդարանին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին։ Ավելի ճիշտ՝ այլ շենքում որոշվել է, թե ով է լինելու ՄԻՊ թեկնածուն, հետո այդ թեկնածությունն ուղարկվել է Ազգային ժողով՝ «դակվելու»։

Կկարողանա՞ արդյոք Քրիստինե Գրիգորյանը լինել անաչառ, օբյեկտիվ, անկողմնակալ իր պաշտոնում։ Համոզված եմ, որ նրա համար սահմաններ են գծվել, նա համաձայնել է այդ սահմաններին, դրա համար էլ դարձել է թեկնածու։ Չհամաձայներ, չէր դառնա։

Այդ սահմանները հնարավորություն են տալու Մարդու իրավունքների պաշտպանին, այսպես ասած, անշառ թեմաներով լինել բոցաշունչ իրավապաշտպան, բայց երբ հարցը վերաբերի կոնկրետ մարդու և իշխանության թեմային, ապա դառնալ համավոր հարս»,-ասաց Մանուկյանը:

Փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը կադրային հարցերում առաջնորդվում է ուսապարկային տրամաբանությամբ, այսինքն՝ պաշտոնների է նշանակում հլու-հնազանդ կամակատարների։

Փորձը ցույց է տալիս նաև, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում իշխանության ճյուղերի տարանջատման ու հակակշռման սկզբունքը՝ փորձելով բռնապետություն ձևավորել, ինչն ամբոխավարության բնական շարունակությունն է։ Մարդու իրավունքների պաշտպանին հենց այդ տրամաբանությամբ են նշանակում։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեր օրենսդրության համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպան կարող է լինել հասարակության շրջանում բարձր հեղինակություն վայելող անձ։ Կան նաև այլ պահանջներ, բայց ես հատկապես այս կետն եմ առանձնացրել, քանզի ակնհայտ է, որ ՔՊ-ի առաջադրած թեկնածուն չի բավարարում այս պահանջին։ Քրիստինե Գրիգորյանը ոչ թե հասարակության շրջանում բարձր կամ ցածր հեղինակություն է վայելում, այլ նա պարզապես անհայտ է հանրության լայն շրջանակներին։

Բացի այդ՝ մեզ հայտնի չեն հանրային հնչեղություն ունեցող գործընթացների ու երևույթների վերաբերյալ ՄԻՊ թեկնածուի տեսակետները։ Նա եղել է այս իշխանության թիմում ու ծպտուն չի հանել այնպիսի ապօրինությունների ու մեր երկրին լրջորեն վնասած երևույթների թեմայով, ինչպիսիք են՝

–իրավականի անվան տակ քաղաքական հետապնդումները,

–դատարանները շրջափակելու մասին Փաշինյանի հակասահմանադրական կոչերը,

–ՏԻՄ ընտրությունների արդյունքների խմբագրման իշխանական ապօրինի ու աննախադեպ միջամտությունները,

–կալանքը որպես քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործիք կիրառելը,

–Հայաստանի տարածքները բանավոր փոխըմբռնմամբ, ՀՀ օրենսդրության խախտմամբ թշնամուն հանձնելը և ՀՀ քաղաքացիների բնական իրավունքները ոտնահարելը,

–խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ վարչական ու այլ տիպի ռեսուրսները ապօրինի կիրառելը,

–Սահմանադրական դատարանն ապօրինաբար գրավելու քաղաքականությունը, ՍԴ որոշ անդամների տեռորի ենթարկելը,

–առանց մրցույթի և մեկ մատակարարից գնումներ իրականացնելու պրակտիկայի ձևավորելը,

–իշխանավորների թանկարժեք ու չհիմնավորված ծախսերը պետական բյուջեի հաշվին,

–ներկայումս իշխանավոր դարձած երեկվա աղքատ հեղափոխականների արագ ու առերևույթ ապօրինի հարստացումը՝ իշխանության ու բիզնեսի գռեհիկ սերտաճման արդյունքում,

–քրեական ենթամշակույթի դեմ, իբր, պայքարող իշխանավորների կրիմինալի հետ սերտաճելը,

–ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգին ԲԴԽ ղեկավար կարգելն ու գրպանային դատավորներ ունենալու քայլերը,

–դատարաններում գործերի բաշխման համակարգչային մեխանիզմների միտումնավոր ոչնչացումը,

–մեր երկրում իշխանությունների կողմից ատելության քարոզի ու հատկապես հակաղարաբաղյան և հակաղարաբաղցիական քաղաքականություն իրականացնելը,

–խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելը,

–կորոնավիրուսային համաճարակի պայաններում ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պահպանման հարցում հանցավոր անգործություն դրսևորելը, ինչպես նաև պետության որոշ ֆունկցիաների չկատարումը, մասնավորապես կորոնավիրուսային թեստերի մասով,

–իշխանությունների կողմից իրենց քաղաքական ընդդիմախոսներին ազատ տեղաշարժի իրավունքից զրկելը՝ այսպես կոչված ՍԵԿՏ-ը փակելու միջոցով,

–մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը՝ Առուշ Առուշանյան, Աշոտ Մինասյան, Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան, Մամիկոն Ասլանյան․․․ շարքը շարունակելի է։

Սրանք այն բոլոր խնդիրների մի մասն են, որոնք հանրային հնչեղություն ունեն։ Եվ որոնց մասին մենք չգիտենք ՄԻՊ թեկնածուի տեսակետները և հազիվ էլ իմանանք։

Եվ ամենակարևորի մասին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում թշնամական Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, հնարավորություն ստացավ պատերազմ սկսել ու մեզանից խլել հազարավոր կյանքեր, Արցախի պետականությունը, տարածքները։ Ադրբեջանական զորքերն ապօրինաբար օկուպացրել են մեր տարածքների մի մասը, հիմա էլ Ալիևը Սևանն ու Երևանն է ուզում։

Ալիևի այս լկտիությունը հնարավոր է դարձել այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում։ Ու եթե Քրիստինե Գրիգորյանն այդ իշխանական թիմի անդամ է ու համաձայնել է ՔՊ-ի առաջադրած թեկնածուն դառնալ, ապա նշանակում է, որ իր համար ընդունելի է այն ամենը, ինչին ականատես ենք դարձել 2018-ի մայիսից սկսած։ Իսկ դա նշանակում է, որ Գրիգորյանը կիսո՛ւմ է պատասխանատվությունն այս ազգային ողբերգության համար։

Դա նշանակում է նաև, որ Գրիգորյանը չի կարող լինել Մարդու իրավունքների անաչառ, օբյեկտիվ ու անկողմնակալ պաշտպան։