Ջո Բայդենը դիտարկում է Արևելյան Եվրոպա մի քանի հազար զինվորական ուղարկելու տարբերակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում մի քանի հազար ամերիկյան զինուժ, նավեր և ինքնաթիռներ տեղակայելու հնարավորությունը, հայտնում է The New York Times-ը։
Ինչպես նշում է թերթը, ամերիկյան ռազմական ներգրավվածության ընդլայնումը կարող է տեղի ունենալ Ուկրաինա ռուսական ներխուժման մտավախությունների ֆոնին։ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները Բայդենին առաջարկել են մի քանի տարբերակ՝ ամերիկյան բանակը Ռուսաստանին շատ ավելի մոտեցնելու համար:
«Այդ տարբերակները ներառում են 1000-ից մինչև 5000 զինծառայողներ ուղարկել Արևելյան Եվրոպայի երկրներ՝ իրավիճակի վատթարացման դեպքում այդ թիվը տասնապատկելու հնարավորությամբ»,- ասվում է հոդվածում։