Անկարան և Վաշինգտոնը առաջիկայում բանակցություններ կվարեն ԱՄՆ-ին F-35 կործանիչների մատակարարման շուրջ
Անկարան և Վաշինգտոնը բանակցություններ կվարեն ԱՄՆ-ին F-35 կործանիչների մատակարարման շուրջ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է թուրքական Milliyet-ը։
Անդրադառնալով Վաշինգտոնում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցություններին՝ ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ դրանք դրական են։ Նրա խոսքով՝ Թուրքիան պաշտոնական պահանջներ է ներկայացրել նոր F-16-ների մատակարարման և արդիականացման վերաբերյալ։
«Նոր F-16-ների մատակարարման և արդիականացման վերաբերյալ պաշտոնական պահանջներ են ներկայացվել: Դրանից հետո պատվիրակություն մեկնեց ԱՄՆ, բանակցությունները դրական էին։ Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը. Նրանք բացատրել են, որ դա կնպաստի ՆԱՏՕ-ի հզորացմանը: Եթե Թուրքիան ուժեղ է, ապա ուժեղ է ՆԱՏՕ-ում: Թուրքիայի ուժը ՆԱՏՕ-ի ուժն է»,- ասել է թուրք նախարարը։