Հուսիթները բալիստիկ հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի քաղաքներից մեկի ուղղությամբ
Եմենի Անսար Ալլահ շարժման հուսիթները բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարձակվել են Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ջիզան քաղաքի վրա՝ Եմենի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էր Ռիադի գլխավորած արաբական կոալիցիայի հայտարարությունը։
«Հուսիթ ապստամբները բալիստիկ հրթիռային հարձակում են իրականացրել Ջիզան քաղաքի վրա: Սա նրանց երրորդ փորձն է հարձակվել արդյունաբերական գոտում գտնվող տարբեր ազգությունների խաղաղ բնակիչների վրա: Ըստ նախնական տվյալների, մեկ մարդ ստացել է թեթև վնասվածքներ: Վնասները՝ գնահատվում են»,- հաղորդագրության մեջ մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նաև նշել է, որ իրենք «վճռականորեն դեմ են լինելու Անսար Ալլահի ցանկացած ագրեսիվ գործողությունների»։